Ներքին 4 տարի առաջ - 19:40 09-05-2022

Իրավապահ և դատական համակարգի արձագանքը գնահատում եմ ոչ համարժեք․ Էդուարդ Աղաջանյան

«Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում