Ներքին 4 տարի առաջ - 21:11 10-05-2022

Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ամփոփվում են կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում բարձրացված դրույքաչափի ու հավելավճարի արդյունքում 478 ուսուցիչների վարձատրության նոր չափերը, որի մեջ դեռ հաշվի առնված չեն տարակարգի հավելավճարները, եթե ուսուցիչը նաև տարակարգ ունի։

«Ըստ այդմ, միայն կամավոր ատեստավորման արդյունքում վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որ մայիսից հաշվված արդեն կստանան շուրջ 400 հազար և ավելի վարձատրություն՝ կախված իրենց դասավանդվող ժամերից։

Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի, ամենաբարձր վարձատրությունն այս պահին առանց տարակարգի հաշվի առնման կկազմի շուրջ 533 հազար դրամ։

Տարակարգ ունեցող ուսուցիչների դեպքում այս թվերին կգումարվի նաև տարակարգի հավելավճարի չափը։ Առաջիկայում այս թվերն ամբողջական և ամփոփ կներկայացնենք»,- հայտնել է Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան