Ներքին 5 տարի առաջ - 14:00 25-05-2021

Մարտական գործողությունների մասնակից պաշտոնյաների վարձատրությունը չի փոփոխվի

ԱԺ-ում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Վաչե Քալաշյանն ասաց, որ որոշ պաշտոնյաներ որպես կամավորական կամ զորակոչի միջոցով մասնակցել են Արցախի մարտական գործողություններին, ու օրենքի լրացումները վերաբերում են այդ ժամանակահատվածում տվյալ անձանց աշխատավարձի պահպանմանը, այդ ժամանակահատվածի ներառմանը աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված, նաև այդ ժամանակահատվածում կիսամյակային կատարողականի բացասական գնահատականի դեպքում չկիրառվեն պատժամիջոցներ։

Հարցի քննարկումն ավարտվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան