Ներքին 4 տարի առաջ - 20:31 09-06-2022

Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը

Հայաստանում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրություն:

Մասնավորապես վերանայվում է վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարների սահմանման միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով, ինչի արդյունքում ՍԴ բոլոր դատավորները կստանան հավասար չափով հավելավճարներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան