Ներքին 4 տարի առաջ - 18:52 10-05-2022

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ալան Էդուարդի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր գիտելիքները, անձնական որակները և պետական գործչի հմտությունները կնպաստեն եղբայրական Հարավային Օսիայի շարունակական զարգացմանը և անկախ պետականության ամրապնդմանը։

Հուսով եմ՝ Ձեր նախագահության օրոք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել մեր երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ալան Էդուարդի, այս բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկներում, իսկ Հարավային Օսիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան