Արտաքին 4 տարի առաջ - 13:14 11-11-2021

Բելառուսը կարող է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Դոնի Ռոստովում Աբխազիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադիկ Արշբան Telegram-ի իր ալիքում գրել է, որ Բելառուսը կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

«Տեղեկություններ կան, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին հայտարարության նախագիծը ներկայացվել է Բելառուսի խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիվանագետի կարծիքով, սա «միանգամայն տրամաբանական է», մի փոքր ուշացած, բայց «ոչ պակաս օգտակար ու նշանակալից» որոշում է։ Արշբան նշել է, որ Աբխազիայի դիվանագետները մեծ ջանքեր են գործադրել իրենց բելառուս գործընկերների հետ կապեր հաստատելու համար։

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր Ղրիմը ՌԴ տարածք ճանաչելու մասին։ Մինչ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես նշել էր, որ այսօր Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է, և այդ փաստի ճանաչումից կամ չճանաչումից «ոչինչ չի փոխվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով