Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:52 10-05-2022

Ցուցարարը հանձնեց ձեռնամարտի ստուգարքը. 3 վարկած

Գյումրիում Դիմադրության շարժման և ՔՊ-ի համակիրների միջև բախումներից հետո որոշ ՔՊ-ականներ ֆեյսբուքյան լայվերով նշեցին, որ իրենք են սադրել։ Կասկած չկա, որ բախումները ուղղորդվել են քաղաքական սենյակներից։ Սակայն պարզ չէ, թե ով է կազմակերպիչը և ինչ նպատակ է հետապնդում։ Ըստ այդմ՝ շրջանառվում է 3 վարկած։

1. Ենթադրվում է, որ բախումները կազմակերպել է ՌԴ-ն իր ազդեցության գործակալների ձեռքով, քանի որ ՌԴ-ն է շահագրգռված Դիմադրության ցույցերի շուտ ավարտով։ Տրամաբանական է, որ եթե բախումները վերաճեն զանգվածային անկարգությունների, ապա արտակարգ դրություն կմտցվի, ու շարժումը կճնվշի, իսկ սադրիչների պաշտպանյալ Նիկոլ Փաշինյանը ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունները արագ և անշեղորեն կյանքի կկոչի։ Այս վարկածի օգտին է վկայում այն, որ սադրանքներին մասնակցել են տարեց մարդիկ։ Այս տարիքային խումբը խորհրդային կարոտախտ ունի։ Հատկապես Գյումրիում, որտեղ կա ռուսական ռազմակայան, շատ են ռուսական ազդեցության գործակալ պապիկ-տատիկները։

2. Տեսակետ կա, որ եթե Հայաստանի ամբողջ ժողովուրդը միանա Դիմադրության շարժման գլխավոր պահանջին, ապա Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Հակառակ դեպքում՝ ժողովրդավարական աշխարհը երես կթեքի նրանից, վերջինիս կմեղադրի ժողովրդավարության սկզբունքները չհարգելու և ժողովրդի կարծիքն արհամարհելու մեջ։ Դրա համար ՔՊ-ն պիտի ցույց տա ազատ-ժողովրդավարական աշխարհին, որ ՀՀ քաղաքացիների մի մասը չի սատարում շարժմանը։ Ըստ այս վարկածի՝ սադրանքները կազմակերպել է ՔՊ-ն՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ։ Այս վարկածի օգտին է վկայում այն, որ սադրիչների մեջ եղել են ՔՊ-ականներ, մարզպետի մերձավորներ, նիկոլասեր կանայք։

3. Ինչքան երկարում են ցույցերը, այնքան խորանում է կասկածը, թե այս շարժումը իշխանության կազմակերպվածն է, որը հետապնդում է ազգային նպատակ, բայց ոչ արագ իշխանափոխություն։ Կասկածը ցրելու համար են կազմակերպվել սադրանքներ Գյումրիում՝ օգտվելով հանագամանքից, որ գյումրեցին բարձր ինքնագնահատական ունի և կարող է կռիվ սարքել «իր» տեսակետը պաշտպանելու համար։ Այս վարկածի օգտին է վկայում այն, որ Դիմադրության շարժումը Գյումրիից գալուց հետո ներկայացրեց ծրագիր, որն իրագործվելու է իշխանափոխությունից հետո։ Այսպես ուղերձ հղվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ինքնանպատակ չէ, ընդդիմությունը ռեալ իշխանության է հավակնում, պայքարի մասնակիցը պատրաստվում է իշխանավոր դառնալ։ Իսկ մինչ այդ՝ պայքարի մասնակիցը հանձնում է ստուգարքներ։ Մասնավորապես՝ Գյումրիում ստուգվեց, որ շարժման մասնակիցը կարող է նաև ձեռնամարտով պաշտպանել թիմային շահերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան