Արտաքին 2 տարի առաջ - 14:56 17-11-2023

ՌԴ-ում այլախոհ ցուցարարը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ ուկրաինական պատերազմին չաջակցելու համար

2022 թվականի ապրիլին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարիկից ավելի քան մեկ ամիս անց, ցուցարար Սաշա Սկոչիլենկոն Սանկտ Պետերբուրգի ոստիկանության կողմից ձերբակալվեց՝ մթերային խանութներում գների պիտակները հակապատերազմական պիտակներով փոխարինելու համար։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ռուսական դատարանը որոշում է կայացրել ցուցարարին դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Ռուսական «Մեդիազոն» պարբերականը հայտնել է, որ Սկոչիլենկոն դատարանում իր դեմ հարուցված գործը համարել է տարօրինակ և ծիծաղելի։

Օրենսդրությունը կիրառվել է ոչ միայն 33-ամյա Սկոչիլենկոի նկատմամբ,այլ նաև այլախոհների լայն շրջանակի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներից և իրավապաշտպաններից մինչև սովորական ռուսներ: Անցյալ շաբաթ Սաշա Սկոչիլենկոի փաստաբան Յանա Նեպովիննովան Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նա նպատակ ուներ կռիվը դադարեցնելու խնդրանքով հանդես գալ։

Փաստաբանի խոսքով՝ Սկոչիլենկոն ավելի քան մեկուկես տարի գտնվում էր նախնական կալանքի տակ ՝ պայքարելով տարբեր հիվանդությունների, այդ թվում նաև սրտի հետ կապված խնդիրների դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով