Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:37 09-05-2022

Հայ երիտասարդը կապիտուլացված չէ. Դավիթ Ափոյան

Ընդդիմադիրները արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը մեկնարկվեց Արցախի և Հայաստանի օրհներգերով։

Հանրահավաքին ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նշեց. «Մենք մեր ուսանողական ակտիվ կյանքի գործունեության շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ ենք արել Արցախում՝ սկսած ծառատունկերից, վերջացրած Արցախի դպրոցնորում և համալսարաններում տարբեր թեմաներով դասախոսություններ կարդալուց։ Երբ անհրաժեշտություն է եղել, մենք զենք ենք վերցրել և մեր պայքարն ենք մղել հանուն մեր հայրենիքի պաշտպանության։ Մենք պայքարել ենք հանուն Արցախի, մենք պայքարել ենք հանուն հայի գոյության։ Մեր հայրենիքի պաշտպանության համար թափվել է մեր եղբայրների արյունը։ Մեզանից յուրաքանչյուրը, ով պատերազմից վերադարձել է ողջ, պարտավոր է հարգել և սրբորեն կրել այն գաղափարը, որ պետք է հավատարիմ մնանք մեր ընկերների թափած արյունին։ Մենք պետք է շարունակենք մեր ընկերների գործը։ Մեր ընկերները զոհվել են հանուն մեր վաղվա ապագայի։ Հայ երիտասարդը կապիտուլացված չէ, և դա պետք է հասկանա մեզանից յուրաքանչյուրը։ Սա պետք է հասկանա ամբողջ աշխարհը։ Համալսարանականի համար իր ուժը իր գիտելիքն է։ Երբ անհրաժեշտ լինի մենք զենք ենք վերցնելու և մեր հայրենիքի համար պայքարելու ենք զենքով, քանի որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի