Ներքին 5 տարի առաջ - 19:09 07-10-2021

Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար, Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում նրանց պաշտպանները հայտնեցին, որ բողոքներն արդեն մուտք են արվել դատարան, սակայն դեռ մակագրված չեն։

Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաև ցուցմունք տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»