Ներքին 4 տարի առաջ - 17:43 09-05-2022

Դատական նիստին պարզ կլինի` Գագիկ Մելքոնյանը մա՞րդ է, թե՞ լրբածին. Արարատ Խանդոյան

Oragir.news֊ը արդեն տեղեկացրել է, որ «Սասնա ծռերի» զինված խմբի անդամ «Միայնակ գայլի» եղբորը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ.-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս։ Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծանր վիրավորանքը։

Քրեական գործով նախաքննությանն ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին։ Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Խանդոյանը կապ է հաստատել մեզ հետ` նշելով, որ գործով առաջին նիստը նշանակված է եղել ապրիլի 20֊ին, սակայն իրենք ներկա չեն գտնվել, այդ իսկ պատճառով այն հետաձգվել է եւ նշանակվել մայիսի 11֊ին։ Հարցին, թե Մելքոնյանը ի՞նչ կարգավիճակ ունի, արդյո՞ք տուժողի, պատասխանեց. «Պարզ չի, դատարանում կորոշվի` ինքը տուժո՞ղ ա, թե՞ շահել ա էդ դատում»։

Խանդոյանը նաեւ կրկնեց` ինքը իրերն իրենց անուններով է կոչել. «Ես իրերն ընդամենն իրենց անուններով եմ կոչել։ Իսկ դատական նիստին պարզ կլինի` Գագիկ Մելքոնյանը ինքը իրականից մա՞րդ ա, թե՞ լրբածին ա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»