Ներքին 3 տարի առաջ - 16:29 13-07-2023

Գագիկ Մելքոնյանը պետք է «Հ1»-ի եթերում հերքի, որ Վանեցյանը ռազմի դաշտից փախուստի է դիմել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գագիկ Մելքոնյանի դեմ իմ հայցադիմումի գործով կայացրել է որոշում, որի մասին ցանկանում եմ կիսվել հանրության, առաջին հերթին՝ իմ այն ընկերների հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել էին «Հայրենիք» ջոկատին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։

«Դեռ 2021 թ. Գագիկ Մելքոնյանն Հանրային հեռուստաընկերության եթերում իմ և իմ ընկերների պատիվն ու արժանապատվությունն արատավորող մի շարք հայտարարություններ էր արել, այդ թվում՝ մեզ մեղադրել էր ռազմի դաշտից փախուստի մեջ։

Դատարանն այս կապակցությամբ որոշել է, որ Մելքոնյանը պետք է «Հ1» հեռուստաալիքով՝ ուղիղ եթերի միջոցով՝ հանդես գա հերքման տեքստով։ Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։

Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով։

ՀԳ. Դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ ինձ բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Հասկանալի է, որ մեր խնդիրը ճշմարտությունն արձանագրելն էր, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցումը։ Ուստի ստացված գումարը կհատկացվի բարեգործական նպատակների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»