Ներքին 4 տարի առաջ - 13:39 09-05-2022

Տոնդ շնորհավոր, մեր գերված, չքնա՛ղ բերդաքաղաք․ 5165

5165 շարժումը շնորհավորական խոսք է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ՝ գրելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Մեծ Հայրենական պատերազմում մեր պապերի տարած հաղթանակը խորհրդանշող տոնի առթիվ։ Շնորհիվ այդ հաղթանակի` երաշխավորվել է իր հայրենիքի մի հատվածում հայ ժողովրդի գոյությունն ու զարգացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շուշին ու Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրեր ներկայում գտնվում են ադրբեջանական ժամանակավոր օկուպացիայի ներքո։ Որքան էլ ծանր է այս պայմաններում շնորհավորանքի խոսք ասելը, այդուհանդերձ չպետք է հուսահատվենք։ Այս օրը պետք է ոգեկոչենք Շուշին ազատագրած, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակը։ Մենք վերադարձնելու ենք մեր հայրենիքի բզկտված պատառները։ Մենք հավատում ենք հայ ժողովրդի ուժին, կամքին, ոգուն ու իմաստնությանը։ Տոնդ շնորհավո՛ր, մեր գերված, չքնաղ բերդաքաղաք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում