Մամուլ 4 տարի առաջ - 08:03 07-05-2022

Ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել` «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով, օրերս ներկա է գտնվել ՈՄԱ-ի՝ «Ողջ մնալու արվեստը» ռազմամարզական հասարակական կազմակերպության հավաքներին։ ՈՄԱ-ի հիմնադիրը հետախույզ Վովա Վարդանովն է։ ՈՄԱ-ում ռազմամարզական հավաքներ են իրականացվում․ փոքրից մինչեւ մեծ՝ կարող են հաճախել այդ հավաքներին եւ տիրապետել զենքի օգտագործման կանոններին, սովորել ճիշտ կրակել, մարզվել, ռազմական պատրաստականություն անցնել, որ վաղը, եթե Աստված չանի, նորից պատերազմ սկսվի, կարողանան զենք վերցնել ու պաշտպանել հայրենիքը եւ իրենց։

Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, մայիսի 1-ից սկսել է հաճախել ՈՄԱ-ի մեկշաբաթյա ռազմական հավաքներին, ինչը բավականին տարօրինակ է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեր հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին, ասաց․ «Ռուբեն Վարդանյանը միշտ է կարեւորում բոլոր քաղաքացիների մարտական պատրաստվածությունը։ Մեր հայրենիքի սահմանները մենք պետք է պաշտպանենք, ուրիշ ոչ ոք, հետեւաբար, առաջին հերթին հենց իր եւ իր ընտանիքի օրինակով այս գաղափարը կարեւորելը բնական է, եւ որեւէ արտառոց բան չկա պարոն Վարդանյանի մասնակցության մեջ՝ ռազմական հավաքներին»։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության միջեւ համագործակցությանը, ապա․ «Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության միջեւ համագործակցությունն ակտիվորեն շարունակվում է։ Այդ համագործակցության հիմքում ընկած է երկրի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների դիմաց պայքարելու համախոհությունը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով