Արտաքին 4 տարի առաջ - 21:05 06-05-2022

Չեչնիան կոչ է արել «կամավորներին» Ուկրաինայում դիակապտությամբ չզբաղվել

Չեչնիայի ներքին գործերի փոխնախարար Ասլան Իրասխանովն այսպես կոչված կամավորների հերթական խումբն Ուկրաինա ուղարկելուց առաջ հորդորել է նրանց չզբաղվել դիակապտությամբ։

Բարձրաստիճան ոստիկանի ելույթը եթերում ցուցադրել է չեչենական «Գրոզնի» պետական ​​հեռուստաալիքը։ Դիմելով մարտիկներին՝ Իրասխանովն ասում է. «Ձեր նպատակը մեր ռուս ժողովրդին ազատելն է, չէ՞։ Ուստի մեր շահերից չի բխում դիակապտոթւյամբ զբաղվելը, դա սխալ կլինի... և մեր ղեկավարությունը կկարմրի մեզ համար»։

«Կամավորների» հերթական խմբի մասին տեսանյութը հրապարակվել է «Գրոզնիի» յութուբյան ալիքում մայիսի 4-ին։ Կադրերում երևում են զինվորական համազգեստով մարդիկ, որոնք ենթադրաբար Ռուսաստանի տարբեր շրջաններից են։ Ըստ տեղեկությունների՝ նրանք վերապատրաստվել են Գուդերմեսի հատուկ նշանակության ուժերի համալսարանի հիման վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»