Արտաքին 4 տարի առաջ - 15:43 06-05-2022

Սպիտակ տունն առաջին անգամ կունենա սևամորթ խոսնակ, որը նաև ԼԳԲՏ ներկայացուցիչ է

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար է նշանակվել Կարին Ժան Պիերը, հաղորդվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում։

«(Առաջին տիկին) Ջիլը (Բայդեն) և ես երկար ժամանակ ճանաչում և հարգում ենք Կարինին, և նա ուժեղ ձայն կլինի, որը կխոսի իմ և այս վարչակազմի անունից»,- ասվում է նախագահ Ջո Բայդենի անունից հաղորդագրության մեջ:

Ժան Պիերը մամուլի քարտուղարի պաշտոնում կփոխարինի Ջենիֆեր Փսակիին, որը կլքի Սպիտակ տունը մայիսի 13-ին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Փսակին, որը շուրջ մեկուկես տարի աշխատել է որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար, աշխատանքի է անցնելու MSNBC հեռուստաալիքում, որտեղ վարելու է սեփական շոուն։

Այժմ Ժան Պիերն աշխատում է որպես Փսակիի առաջին տեղակալ։ Նախկինում նա պատասխանատու էր MoveOn իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի համար, եղել է NBC-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբան, ինչպես նաև մասնակցել է Ջո Բայդենի և Բարաք Օբամայի նախընտրական արշավներին։

Ժան Պիերը ծնունդով ֆրանսիական Մարտինիկ կղզուց է, մեծացել է Նյու Յորքում: Նա կդառնա առաջին սևամորթ մարդը, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում, հայտարարել է Փսակին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան