Արտաքին 2 տարի առաջ - 00:11 16-12-2023

Սպիտակ տունն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման հարցում

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման և դրանց մոդերնիզացման հարցում: Գրում է Ermenihaber-ը։

Քիրբին նման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը մամուլիսի ասուլիսի ընթացքում՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին անդրադառնալիս:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները քննարկել են նաև պեղաստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Գազայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին:

Հիշեցնենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս էր հայտարարել, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:

Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան