Արտաքին 4 տարի առաջ - 11:17 06-05-2022

ԵՄ-ն Ալինա Կաբաևայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի

Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցների ցուցակում ներառել գեղարվեստական մարմնամարզության ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Bloomberg-ի, պատժամիջոցների ցանկը դեռ կարող է փոփոխվել մինչև համայնքի անդամ երկրների կողմից հաստատումը։
ԵՄ անդամ երկրների դեսպանները մայիսի 6-ին կքննարկեն հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան և ԵՄ որոշ երկրներ պահանջել են փոխել Եվրահանձնաժողովի պատրաստած ՌԴ դեմ սահմանվելիք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան