Ավելին 4 տարի առաջ - 19:29 25-04-2022

ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառում Կաբաևայի նկատմամբ` վախենալով Պուտինի «ագրեսիվ արձագանքից»․ WSJ

ԱՄՆ-ը պատժամիջոցների փաթեթ է պատրաստել «National Media Group»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևայի դեմ, սակայն դեռևս հետաձգել է դրա իրականացումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրա պատճառներից մեկն այն մտավախությունն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դրան «ագրեսիվ արձագանքել», պարբերականին հայտնել է ԱՄՆ Ֆիննախի պաշտոնյաներից մեկը։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը կարծում է, որ Կաբաևայի դեմ պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետագա սրման»։
Ինչպես գրում է պարբերականը՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Կաբաեւան Պուտինի «առնվազն երեք երեխաների» մայրն է, և որ նա կարող է կարևոր դեր խաղալ «Պուտինի անձնական հարստությունն արտասահմանում թաքցնելու գործում»։
Միաժամանակ, Վաշինգտոնում խոստովանում են, որ ամեն դեպքում պատժամիջոցները չեն ազդի Ուկրաինայում ռազմական գործողությունների դինամիկայի վրա, նշում է WSJ-ը։
«Մենք շարունակում ենք վերլուծել, թե երբ սահմանենք այդ պատժամիջոցները առավելագույն արդյունավետության համար», - ասել է աղբյուրներից մեկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան