Ավելին 4 տարի առաջ - 19:35 05-05-2022

Քիմ Քարդաշյանը նվեր է ստացել Մերիլին Մոնրոյի մազափունջը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Մերիլին Մոնրոյի մազափնջի տերը։ Նրան հուշանվերը հանձնել են Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի Ripley's Believe It or Not թանգարանում, որը նա այցելել է Met Gala-ի նախօրեին: Այս մասին հայտնում է People-ը։
Քիմ Քարդաշյանը, որը միջոցառմանը ներկայացել է Մերիլին Մոնրոյի 1962 թվականի հայտնի զգեստով, իր հիացմունքն է արտահայտել նվերի համար՝ այն անվանելով հիասքանչ և առանձնահատուկ։
«Աստված իմ, ես անպայման ինչ-որ վուդու մի բան կանեմ սրա հետ, որպեսզի կապվեմ Մոնրոյի հետ»,- կատակել է Քիմ Քարդաշյանը՝ գրկելով թանգարանի աշխատակիցներին:
Նա կատակով ավելացրել է, որ Մերիլին Մոնրոյի մազափունջը ամեն գիշեր իր հետ կլինի և ներողություն է խնդրել իր ընկերոջից՝ Փիթ Դևիդսոնից, դրա համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ