Ավելին 5 տարի առաջ - 20:31 23-02-2021

«ԻՆՁ ՀԵՏ ԿԱՏԱԿԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է». ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԾ ՀՈՒԶԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԻՐ ԴՍՏԵՐԸ

Վերջերս ՔԻմը հետևորդներին է ներկայացրել իր դստեր ստեղծագործությունը՝ գեղեցիկ բնանկար, որտեղ յուղաներկերի միջոցով, կապույտի նուրբ համադրությամբ պատկերված են լեռներ, գետ, ծառեր: Քիմի դուստրը՝ Նորթը ոգեշնչվել է ամերիկացի նկարիչ Ռոբերտ Դոսի աշխատանքներից: Վրձնահարվածները այնքան նուրբ են և զմայլելի, որ շատերը չեն հավատացել, որ նկարի հեղինակը 7-ամյա աղջիկ է:

Քիմը խորապես վիրավորվել է իր երեխայի տաղանդի վերաբերյալ կասկածներից, հատկապես, որ Նորթից երկար ժամանակ է պահանջվել այդպիսի բնանկար ստեղծելու համար: Նա հուզմունքով է պատասխանել հետևորդների նման վերաբերմունքին՝ ասելով.

«Վտանգավոր է կատակել ինձ հետ, երբ խոսքը վերաբերում է իմ երեխաներին: Աղջիկս և նրա լավագույն ընկերը դասընթացների միջոցով ընդլայնում են յուղանկարով նկարելու իրենց տաղանդն ու ստեղծագործական ունակությունները: Նորթից նկարը ստեղծելու համար մի քանի շաբաթ է պահանջվել: Որպես հպարտ մայր՝ ես ուզում էի բոլորին ցույց տալ դստերս աշխատանքը: Ի պատասխան՝ ես տեսա, թե ինչպես են մարդիկ արժեզրկում իմ երեխայի նվաճումները՝ կասկածելով, արդյոք, նա է նկարել այդ»:

Քիմը նշել է, որ դեռ փոքր տարիքից խրախուսել է դստեր նկարելու ցանկությունը: Նրա առաջին ստեղծագործությունը եղել է մոր Hermes պայուսակի վրա, երբ փոքրիկը թողել է ներկոտ ձեռքի հետքը որպես հեղինակային նշան:

Ըստ Քիմի ՝ դուստրը արվեստի հանդեպ իր սերը ժառանգել է հորից: Մանկության տարիներին Քանյեն նույնպես նկարել է և գերազանց հաջողություններ է գրանցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»