Արտաքին 4 տարի առաջ - 15:49 05-05-2022

Ինչպես է արձագանքել Մարգարիտա Սիմոնյանը Կիրկորովի քննադատությանը

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ պատասխանել է փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի քննադատությանը իր Telegram-ալիքում։

Ռուսաստանի ժողովրդական արտիստը հանդես է եկել շոումեն Մաքսիմ Գալկինի և երգչուհի Ալլա Պուգաչովայի պաշտպանությամբ այն բանից հետո, երբ Սիմոնյանը խոսել է արտիստի սեռական կողմնորոշման մասին և նրա ամուսնությունը Ալլա Պուգաչովայի հետ անվանել երեսպաշտություն։

«Չեմ պատասխանի: Ես պատասխանում եմ նրանց, ովքեր վիրավորում են իմ երկիրն ու իմ բանակը: Քանի դեռ Կիրկորովը դա չի անում, դրանք պարզապես մասնավոր անձնական հակաճառություններ են։ Իսկ մասնավոր անձնական հակաճառություններն իմ թեման չեն»,- ասել է Սիմոնյանը՝ ի պատասխան բաժանորդներից մեկի արձագանքելու խնդրանքին։

Իր ուղերձում Կիրկորովը մատնանշել է մարդկանց միջև շփման մեջ «աճող ներքին ագրեսիան» և ընդգծել. «Ես ապրում եմ այս սկզբունքով՝ վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն»։ Նա հավելել է, որ բոլորն էլ «մեղքեր» ունեն, քանի որ մարդիկ «սուրբ չեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով