Ավելին 5 տարի առաջ - 21:05 14-06-2021

Լոբոդան առաջին անգամ խոսել է՝ Կիրկորովի հետ իր պրոդյուսերի սկանդալի մասին

Երգչուհի Սվետլանա Լոբոդան խոսել է՝ Ֆիլիպ Կիրկորովի հետ իր պրոդյուսեր Նաթելլա Կրապիվինայի սկանդալի մասին:

«Ընկերներ, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը զգալիորեն ազդեց իմ և իմ թիմի վրա: Ուզում եմ շեշտել, որ ես հավանություն չեմ տալիս Նաթելլայի մեկնաբանություններին, և կարծում եմ, որ հույզերի արտահայտման այս ձևն անընդունելի է: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ բոլորն էլ իրավունք ունեն սխալներ թույլ տալու, ընդունելու դրանք և ուղղելու», - գրել է նա Instagram- ում:

Երգչուհին կարծիք է հայտնել, որ պրոդյուսերը զղջում է կատարվածի համար:

«Իսկ ես ափսոսում եմ, որ Նաթելլան որոշեց լքել նախագիծը, բայց հարգանքով ընդունում եմ այն», - հավելել է նա:

Լոբոդան շնորհակալություն է հայտնել Կրապիվինային 11 տարվա համագործակցության համար և ասել, որ իր կյանքում «այլևս պրոդյուսերներ չեն լինի»:

Ավելի վաղ, Կիրկորովի հետ սկանդալից հետո պրոդյուսերը հայտարարել էր Լոբոդայի հետ համագործակցության ավարտի մասին: Նա հայտարարել է, որ հունիսի 8-ից հեռանում է երգչուհուց և չի ցանկանում, «շոու բիզնեսի հետ որևէ կապ ունենալ»:

Կրապիվինան քննադատել էր Կիրկորովի և հիփ-հոփ արտիստ Դավայի ելույթը Muz-TV հեռուստաալիքի մրցանակաբաշխության ժամանակ: Նա նրանց համարը «մաքուր պանոպտիկում» էր անվանել և ասել էր, որ «ժամանակին Կովկասում նմաններին մասնատում ու խորովում էին»:

Կիրկորովն իր հերթին հայտարարել է, որ «ոմանց թվում է, թե արդեն տիեզերքում են»: Նա կարծում է, որ Լոբոդայի թիմում շատ ագրեսիա, մաղձ ու թույն կա: Կիրկորովը Կրապիվինային անվանել է «երկակի ստանդարտների մարդ» և ասել, որ նա «կորցնում է իր ուժը»: Բացի այդ, նա նշել է, որ խորովածի մասին պրոդյուսերի արտահայտությունը սպառնալիք է և խտրականություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով