Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:15 05-05-2022

Փաշինյանի բերանում դուզ խոսք չկա, նա ունակ չէ ասել որևէ բան, որը ճիշտ է․ Մամիջանյան

Շարունակվում են ընդդիմադիրների անհնազանդության և բողոքի ակցիաները։ Նրանք շարունակում են փակել Երևանի փողոցները։

Oragir.news-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատասխնելով հարցին, թե իր համար ընկալելի՞ էր՝ ինչու էին ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանում ծափահարում ընդդիմադիրներին, ասաց․

«Շատ պարզ․ երբ չկա ասելիք, նրանք միշտ ծափահարում են։ Հիշո՞ւմ եք մինչև ընտրությունները Փաշինյանի անիմաստ ելույթից (չնայած նրա բոլոր ելույթներն են անիմաստ) հետո ծափահարությունները։ Իրենք երբ ասելիք չունեն, ծափահարում են․ ամեն ինչ շատ պարզ է»։

Հարցին, թե ի՞նչ սենսացիոն բացահայտման մասին կարող էր լինել խոսքը, Մամիջանյանը պատասխանեց․

«Կարծում եք՝ նոր ստերի չափաբաժնի կարի՞ք ունի մեր հասարակությունը։ Փաշինյանի բերանում դուզ խոսք չկա, նա ունակ չէ ասել որևէ բան, որը ճիշտ է։ Ի՞նչ նորություն պետք է ասի, նորի՞ց ասեր, որ պատերազմը կարոող էր կանխել, նորի՞ց ասի, որ իր ապիկարության պատճառով է գրանցվել այն արդյունքը, որը ունենք, ասի, որ բանավոր հրամանով Սյունիք է հանձնել, ի՞նչ ասի։ Գիտեք՝ հրաժարական չտվող չկա, համոզելուց է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով