Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:13 04-05-2022

Ի՞նչ դաս ես տալիս՝ այդ խայտառակ սերիալների մեջ աղավաղելով մեր մշակույթը. հարց՝ Լալա Մնացականյանին

«Երբ ութսունականների շարժումը սկսվեց, ես տեսա հայ մտավորականների դերակատարությունը այդ պատերազմում, ես տեսա մարդկանց, որոնք ամեն բան թողեցին, եկան Արցախ, և նրանցից շատերը նույնիսկ զոհվեցին։ Մաս չկազմել մշակույթի և գիտության, մաս չկազմել մեր ազգային այս պրոբլեմներին, այս մեր վզին ծառացած օրերին մի կողմ քաշվել․ դա մխիթարություն չէ։

Միշտ ասում ենք, գիտեք՝ չենք ուզում անուններ տալ, բայց այս մարդը այսպես, սա՝ էսպես։ Ես այսօր ուզում եմ ինձ թույլ տալ անուններ հնչեցնել, մասնավորապես ոլորտում երևացող մի շարք մարդկանց անուններ տալ, որոնց հետ ոչ նախանձի, ոչ էլ անբարյացակամ վերաբերմունքի պատճառ չունեմ, բայց ցավը եկել, հասել է բոլորիս կոկորդը, մտել է տուն և սպառնում է մեզ ոչնչացնել։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր դերասանուհի Լալա Մնացականյանը ծաղրում մեզ, որ դարձել ենք 5000 դրամով վաճառված ժողովուրդ։ Ես ուզում եմ Լալա Մնացականյանին բարեկամական մի հարց տալ։ Դու քո ուսանողներին ի՞նչ դաս ես տալիս, երբ որ այդ խայտառակ սերիալների մեջ աղավաղում ես մեր մշակույթը, մեր լեզուն, մեր կարգերը, մեր բարքերը, թող խորհի Լալա Մնացականյանը»։ Այսօր այս մասին ասաց կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը «Երկրում տիրող իրավիճակը և մտավորականության անելիքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան