Արտաքին 5 տարի առաջ - 18:18 02-10-2021

Հարավկորեական պրովայդերը դատի է տվել Netflix-ին՝ չափազանց ժողովրդական սերիալների պատճառով

Հարավկորեական ինտերնետ-պրովայդեր SK Broadband-ը դատի է տվել ամերիկյան Netflix ընկերությանը՝ պահանջելով փոխհատուցել «Կաղամարի խաղը» և «D.P.» սերիալների թողարկումից հետո ավելացած տրաֆիկի և տեխսպասարկման ծախսերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը պարզաբանել է, որ սերիալի մեծ ժողովրդականության պատճառով պրովայդերը չի կարողացել հաղթահարել տրաֆիկիի աճը և նույնիսկ այդ հարցով դիմել է դատարան: Արդյունքում Սեուլի դատարանը անցել է SK Broadband-ի կողմը:

Ի պատասխան՝ Netflix-ը հայտարարել է, որ ցանցերը չեն կարող գերբեռնված լինել, քանի որ հաճախորդները վճարում են միայն հոսքային հաղորդման համար և չեն ներբեռնում որևէ ֆայլ: Սակայն, չնայած այս փաստարկին, դատարանը որոշել է, որ ընկերությունը «պարտավոր է վճարել SK Broadband-ի ծառայությունների համար»:.

Ընդհանուր առմամբ, պրովայդերի հաշվարկներով, Netflix-ը պետք է հարավկորեական ընկերությանը վճարի 27,2 միլիարդ վոն կամ մոտ 23 միլիոն դոլար: Ի պատասխան՝ ստրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ կքննարկի հայցը և կուսումնասիրի իր հաճախորդների անվտանգության ապահովման տարբեր միջոցներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում