Արտաքին 4 տարի առաջ - 18:52 03-05-2022

Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան ազատ կլինի. Ջոնսոնը ելույթ է ունեցել Գերագույն ռադայի առջև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսակապով ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առջև։ Նա դարձել է առաջին համաշխարհային առաջնորդը, ով ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր:

«Այսօր ես ձեզ մեկ ուղերձ ունեմ՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան ազատ կլինի»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինան ներխուժող ռուսական զորքերի դեմ պայքարում «ցրել է Պուտինի անպարտելիության առասպելը»։

Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն։

Երեքշաբթի օրը Ռադայի նիստում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Երբ նա մտել է նիստերի դահլիճ, պատգամավորները նրան դիմավորել են բուռն ծափողջույններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան