Արտաքին 4 տարի առաջ - 11:35 10-05-2022

Ուկրաինայում գնդակոծության ժամանակ զոհվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Դավիդ Ժվանիան

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Դավիդ Ժվանիան զոհվել է Զապորոժիեի մարզի ռուսական անցակետի մոտ գտնվող «գորշ գոտում» հրետանային գնդակոծության ժամանակ։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Գերաշչենկոյի խոսքով, Ժվանիան ՌԴ քաղաքացի էր, «Ռոսատոմի» ոչ պաշտոնական ներկայացուցիչը։
«Այս պատմության մեջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Հատկապես այն, թե նա ինչ էր անում «գորշ գոտու» մոտ»,- գրել է Գերաշչենկոն։ Նա Ժվանիայի զոհվելու վերաբերյալ գրառում է հրապարակել «դավաճան» հեշթեգով, նշում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Դավիթ Ժվանիան 2012-2014 թթ. եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Պետականաշինության և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար։ 2005թ.-ի փետրվարից սեպտեմբեր ամիսներին Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունում զբաղեցրել է Ուկրաինայի ԱԻՆ ղեկավարի պաշտոնը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան