Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:37 03-05-2022

Պարո՛ն Դումանյան, Դո՞ւք եք հրահանգել, որ ԵՊՀ ուսանողների առջև դռներ փակվեն. Մենուա Սողոմոնյան

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը դատախազության մոտ ասաց, որ իրենց հաղորդել են, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անմիջական կարգադրությամբ փակում են ԵՊՀ բոլոր դռները և խոչընդոտում ուսանողների քաղաքացիական իրավունքը՝ դուրս գալու և դասադուլ իրականացնելու. «Ոչ միայն դա է խոչընդոտվում, այլև ուսանողների անձնական տեղաշարժի իրավունքը։ ԵՊՀ-ում ռեկտորի անմիջական կարգադրությամբ փակվել են համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգան ու դասադուլ չանեն և իրենց քաղաքացիական կեցվածքը և դիրքորոշումը չարտահայտեն»։

Սողոմոնյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը սուլոցներով ու գոռոցներով ներխուժեցին համալսարանի շենք, այդ ժամանակ, բախումներից խուսափելու համար, մեկ ժամով դուռ էր փակվել, դրա դեմ գործող իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սատարողները շատ մեծ աղմուկ էին բարձրացրել։

«Իսկ հիմա ԵՊՀ ուսանողների դիմաց դռներ են փակում, ու, ի դեպ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ ռեկտորի ընտրության նախընտրական ծրագրի դրույթներից մեկն այն էր եղել, որ դատապարտելի է դռների փակումը համալսարանում։ Ես հիմա ուղիղ ուղղում եմ հարցս պարոն Դումանյանին. պարո՛ն Դումանյան, հիմա դուք ի՞նչ եք անում։ Դո՞ւք եք հրահանգել, որ ԵՊՀ ուսանողների առջև դռներ փակվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով