Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:11 16-06-2022

ԵՊՀ շրջանավարտներին նվիրված միջոցառմանը Փաշինյանի ներկայությունը խորամանկ գործարք էր. Մենուա Սողոմոնյան

Հունիսի 15-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին նվիրված միջոցառումն էր, որին ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։ Համախմբման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը գտնում է, որ Փաշինյանի և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից մտածված և խորամանկ գործարք էր, որից տեղյակ չէին անգամ ԵՊՀ դասախոսներից շատերը։

«Ոմանք անակնկալի են եկել, նրա թիկնազորին այնտեղ տեսնելով` թողել գնացել են, որոշներն էլ արդեն դահլիճում են տեսել։ Այդ քայլով ուզում էին ցույց տալ, որ ԵՊՀ-ն իբր ընդունում է Նիկոլ Փաշինյանին, բայց ԵՊՀ գիտական խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պահանջել է նրա հրաժարականը։ Հովհաննես Հովհաննիսյանին բերելով և կարգելով ԵՊՀ ռեկտոր` Փաշինյանը փորձում է այդպիսով համալսարանն իրեն ենթարկի, ավարտական երեկոյին նրա գալը դրան միտված քայլերից էր։ Խորամանակ գործարքի արդյունքում հասարակությանը մատուցվում է, թե Փաշինյանը լեգիտիմ է ԵՊՀ֊ի համար։ Կարելի է ասել, որ սա ռեկտորի շնորհակալությունն էր նշանակման համար, քանի որ մեկ մարդու համար կատարվեց ԵՊՀ կանոնադրության փոփոխություն` նվազեցնելով գիտական աստիճանի և կոչման հետ կապված նշաձողերը։ ԵՊՀ-ն երբեք չի կարող ընդունել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- նշում է նա։

Սողոմոնյանի խոսքով` համալսարանը տարբեր հոգեբանական ճնշումների տակ է, սրանից ավելի քաղաքականացվածություն ուրիշ էլ որտե՞ղ կարելի է տեսնել։

Մանրամասն` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով