Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:33 03-05-2022

Արցախում խաղաղապահի դրոշի փոփոխություն է պատրաստվում

Երևանում բողոքի ցույցերը սկսվեցին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո. «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ Այս ասվեց Բրյուսելից վերադառնալուց հետո։ Ընդգծվեց նաև ՀՀ իշխանությունների՝ Արցախի կարգավիճակի հարցում նոր դիրքորոշումը. «Արցախցիների իրավունքները և անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։ Այստեղից ենթադրելի է, որ Բրյուսելում առաջարկվել է արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու մեխանիզմ՝ Արցախում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ առաքելության տեսքով։ Հավանաբար ակնարկվել է նաև, որ ՄԱԿ-ի խաղաղապահի Արցախ մտնելուց որոշ ժամանակ անց Արցախի կարգավիճակի հարցը կարող է բարձրացվել ՄԱԿ-ում, որտեղ Արցախը կարող է ճանաչվել Կոսովոյի նախադեպով։

Ակնհայտ է, որ Բրյուսելին հետաքրքիր է ոչ միայն ռուսների ելքը, այլև ՄԱԿ-ի դրոշով խաղաղապահի մուտքն Արցախ։ Այսինքն՝ ոչ միայն արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու, այլև Բրյուսելի մուտքն ապահովելու համար է այնտեղ տեղակայվելու ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահը։ Ենթադրելի է, որ Ադրբեջանը մերժել է ռուսական խաղաղապահին ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահով փոխարինելու բրյուսելյան առաջարկը՝ ներկայացնելով, թե ռուս խաղաղապահին կարող է դուրս հրավիրել, երբ ցանկանա, և հարկ չկա նրա փոխարեն Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահ կանգնեցնել։ Առավել ևս, որ ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությունը, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ջատագով են։

Բրյուսելն Ադրբեջանի դիմադրությունը կոտրելու 2 գործիք ունի։ Առաջինը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման սառեցված նախաձեռնությունն ակտիվացնելը, երկրորդը՝ ՀՀ քաղաքական համայնքն ակտիվացնելը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և Արցախի անկախության ճանաչման պահանջով։

Ուկրաինա-ռուսական պատերազմում հյուծվող ՌԴ-ն չի փորձում դիմադրել Բրյուսելի նախաձեռնությանը՝ գիտակցելով, որ եթե Ադրբեջանի ձեռքով սադրանքի դիմի Արցախում կամ ՀՀ սահմանին, ապա կարագացնի Բրյուսելի պլանները։ Իսկ եթե ՌԴ-ն տուն ուղարկի փողոցներում ցույց անող ռուսական գործակալին, ապա փողոց կելնեն ՌԴ-ի հասցեին վատ բաներ ասող քաղաքական միավորները, և ՌԴ-ն կհայտնվի լրիվ խաղից դուրս վիճակում։ Պարզ ասած՝ ակնկալվում է, որ Երևանում ակտիվ ցուցարարի շնորհիվ Ադրբեջանի դիմադրությունը կկոտրվի, Արցախում ռուսին կփոխարինի ՄԱԿ-ի խաղաղապահը, իսկ Արցախի հարցը կմտնի ՄԱԿ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով