Ներքին 10 ամիս առաջ - 23:21 11-12-2025

 Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները

Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները և դարձնել կապույտ։

Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբաթյանը։




Նա նշել է, որ հարցը ներառված է Երևանի ավագանու` դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։
Կուբաթյանը հրապարակել է նաև քաղաքապետարանի հիմնավորումը

«Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը»,– ասված է հիմնավորման մեջ։

Նշվում է նաև, որ Երևանի ներկայիս և ապագա զարգացումը նպատակ ունի ձևավորել ներդաշնակ, ժամանակակից քաղաքային միջավայր Հայաստանի սրտում։

«Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում»,– ասված է, որոշման նախագծում։

Նշվում է, որ այն միաժամանակ կնպաստի քաղաքի խորհրդանիշների՝ էլեկտրոնային հարթակներում ավելի տեսանելի ներկայացմանը, կդարձնի այն ավելի արդիական և նոր բրենդինգին համահունչ: Գույնի փոփոխությունը, ըստ նախագծի, ունի նաև սիմվոլիկ, գեղարվեստական և բրենդային հիմնավորում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով