Ավելին 4 տարի առաջ - 16:00 02-05-2022

Դու լրագրող ես, ոչ թե ջադու պառավ. Կիրկորովը Սիմոնյանին կոչ է արել չհալածել Գալկինին

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դիմել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ շոումեն Մաքսիմ Գալկինն ամուսնացել է «տարեց կնոջ հետ կարիերայի ուղի հարթելու համար»։ Կիրկորովը Սիմոնյանին ուղղված իր դիմումը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Երգչի խոսքով, Սիմոնյանը «տհաճ արտահայտություններ է արել իր գործընկերոջ հասցեին»։ Նա Սիմոնյանին հարցրել է, թե Գալկինի ու Պուգաչովայի երեխաները ինչպես պետք է վերաբերվեն հայրենիքին նման արտահայտություններից հետո։

«Մարգարիտա, դու մեր երկրի խոսափողի գլխավոր խմբագիրն ես: Դու իրավունք չունես երկպառակություն սերմանելու: Դու լրագրող ես, ոչ թե ջադու պառավ, որը կեղտոտ լուրեր ու ասեկոսեներ է տարածում», - ասել է Կիրկորովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ներսում աճում է փոխադարձ ագրեսիան, այն, «ինչն էլ ուզում են մեր արևմտյան գործընկերները»։ Հիմա Կիրկորովը տեսնում է, թե ինչպես են հալածում մարդկանց, ովքեր «ամեն ինչի հետ համաձայն չեն», ունեն «այլընտրանքային տեսակետ» և «ուղղակի վախեցած» են։ Երգչի խոսքով՝ հանրային մարդիկ պարտավոր են համախմբվել, իսկ «վհուկների որսորդները» խորացնում են ներքին պառակտումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի