Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 21:36 01-05-2022

Եթե 100 հազար մարդ ոտքի կանգնի, 3-4 օրվա մեջ Նիկոլը փախչելու է Հայաստանից․ Նաիրի Հոխիկյան

«Որոշ հաշվարկներով այսօր հրավիրված հանրահավաքի սկզբում 20 հազարից ավելի մարդ կար»։ Այս մասին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ազատագրական» շարժման անդամ, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, որ ունեն հնարավորություն, ռեսուրսներ և ազգային մտածողություն, միավորվել են մեկ բանի համար․ դա այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելն է։

«Կարծում եմ՝ մենք կկարողանանք առաջիկա օրերին հասնել հաջողության։ Իրականում մարդիկ քնած էլ չեն, պայմանականորեն կարող ենք համարել, որ այսօր Հայաստանում 2,7 մլն․ մարդ է ապրում, դրա 5 տոկոսն է պետք, միայն 100 հազար մարդ եթե ոտքի կանգնի, 3-4 օրվա մեջ Նիկոլը փախչելու է Հայաստանից, եթե կարողանա փախչել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով