Ներքին 5 տարի առաջ - 21:34 14-08-2021

Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երևակայել և ապրել այդ երևակայության մեջ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փա՞ստ, թե՞ զգացմունք․

Մոտ մեկ ամիս առաջ մի ծանոթի հետ, որը չի փայլում տրամաբանելու և սեփական վերլուծություն անելու կարողությամբ, խոսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ադրբեջանին։ Թվաց, թե փաստերով հասկացավ: Օրերս կրկին հանդիպեցինք, ոգևորված ասում է՝ քո փաստերը բանի պետք չեն, քանի որ ինձ ասել են՝ էդ միջանցքը մեզ խնդիր չի, որովհետև շուտով Նախիջևանը մեզ են տալու, Թուրքիան քանդվելու է, ռուսներին էլ դուրս կքշենք այստեղից, ֆրանսիական զորքը կգա, քանի որ Մակրոնը հայերեն է սովորել, սիրում է Հայաստանը։

Այդ պահին հասկացա, որ մեկ ամիս առաջվա աշխատանքս ջուրն է ընկել, քանի որ կրկին փաստը պարտվել է զգացմունքին։ Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երևակայել և ապրել այդ երևակայության մեջ, քան թե իրեն նեղություն տալ մտածել ու լուծումներ գտնել։ Դա կյանքի բոլոր ոլորտներում է։ Փաստը և վերլուծությունը ջանք է պահանջում, նաև կարող է տհաճ ու մտահոգիչ լինել, իսկ զգացմունքը կախված է մարդու ցանկությունից․ կուզենա՞ ինքնախաբեությամբ զբաղվել և լինել անգիտությամբ բախտավոր, այդպես էլ կլինի։

Նայեք մեր շուրջը, ավելի քան կես միլիոն մարդ Հայաստանում համոզված է, որ 3-4 տարի հետո մենք ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հավատում է Նիկոլի ստերին ու դիտում է Youtube-ի անգրագետ ու տխմար տեսանյութերը «Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ», «Միայն իմանաք, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ 2 տարի հետո» և նման հիմար վերնագրերով։

Սա հեշտ է, տալիս է դրական հույզեր, ապագայի մասին տխմար, բայց լավ պատկերացում, և հոգ չէ, թե հաջորդ օրը մարդիկ կմոռանան այդ մասին, կարևորը, որ այսօր աչքաթող արեցին փաստերը՝ ապրելով զգացմունքի աշխարհում։

Նույն մերժելի տեխնոլոգիան հանրության նկատմամբ կիրառում է նաև ընդդիմությունը՝ մարդկանց ամենօրյա ռեժիմով ներարկելով միայն բացասական հույզեր «կործանվող հայրենիքի», «հանձնված Սյունիքի» մասին։ Սա էլ հանրության ավելի քան 300․000-անոց հատվածին տրամադրում է ապագայի նկատմամբ հավատի կորստի և թևաթափ լինելուն։

Եթե իշխանության տխմար քարոզչության հետևանքով հանրության մեծ մասը ապրում է երազներում՝ կորցնելով դիմադրողականությունը, ապա ընդդիմության հուսահատեցնող քարոզչության հետևանքով հանրության մեկ այլ մեծ հատված իրեն չի տեսնում վաղվա Հայաստանում։ Ի վերջո, մենք հայտնվում ենք հոգեբանական անպաշտպան հանրության մեջ։

Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը, բայց համեմված խնդիրների լուծման տարբերակներով։ Դա իմունիտետ կստեղծի հանրության մեջ՝ առաջ բերելով նոր առաջնորդների։

Այլ հարց է՝ իշխանությանն ու ընդդիմությանը պե՞տք է արդյոք փաստերով մտածող առողջ հանրություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով