Արտաքին 4 տարի առաջ - 20:06 30-04-2022

ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում քննարկում են պատժամիջոցների վերացման հարցը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե ամեն օր տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են վարում հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ։ Այս մասին նա ասել է չինական «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Բանակցությունների օրակարգում ներառված են նաև դենացիֆիկացիայի, աշխարհաքաղաքական նոր իրողությունների ճանաչման, պատժամիջոցների վերացման, ռուսաց լեզվի կարգավիճակի և այլ հարցեր»,- շեշտել է նախարարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կողմ է բանակցությունները շարունակելուն, «թեև դրանք բարդ են ընթանում»։ Նրա խոսքով, բանակցություններին խոչընդոտում են «Կիևի արևմտյան հովանավորների ռազմատենչ հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները», որոնք փաստացի դրդում են նրան «կռվել մինչև վերջին ուկրաինացին»՝ զենք և վարձկաններ ուղարկելով այնտեղ։

Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել լավ մտածել և դադարեցնել զենք մատակարարել Ուկրաինային։ «Ուկրաինական ժողովրդին ոչ թե զենքեր են պետք, այլ հրատապ հումանիտար խնդիրների լուծումներ։ Ռուսաստանը դրանով զբաղվում է 2014 թվականից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում