Արտաքին 4 տարի առաջ - 16:51 29-03-2022

Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է միջնորդել, որպեսզի Վաշինգտոնը վերացնի Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնել է ամերիկաբնակ թուրք լրագրող Ամբերին Զամանը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին և անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի երկկողմ հանդիպումների օրակարգին, թեև թուրքական կողմի հսկայական ջանքերին, Էրդողանին այդպես էլ չի հաջողվել հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Զամանի դիտարկմամբ՝ թեև հանդիպումը չի կայացել Բայդենի հագեցած օրակարգի պատճառով, սակայն իրական պատճառն այն է, որ Թուրքիան չի հրաժարվում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնալիք են ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Զամանը հիշեցրել է նաև, որ այս գործարքի հետևանքով Թուրքիան զրկվել է ամերիկյան F-35 կործանիչներից և հեռացվել դրանց արտադրության ծրագրից ու հայտնվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում որոշակի պատժամիջոցների տակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով