Մամուլ 4 տարի առաջ - 08:31 30-04-2022

Ինչպես են նշելու Քաղաքացու օրն այս տարի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօր՝ ապրիլի 30-ին, հեղափոխական իշխանությունների կողմից հայկական տոնացույցում ավելացված, բայց այդպես էլ տոն չդարձած Քաղաքացու օրն է։ Հեղափոխությունից մեկ տարի անց Փաշինյանի թիմակիցները «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեցին՝ սահմանելով Քաղաքացու օր տոնը։ Որոշվեց այն նշել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Այս տարի Քաղաքացու օրն ապրիլի 30-ին է։ Միայն մեկ տարի է իշխանությունը մեծ շուքով նշել Քաղաքացու օրը՝ Մաշտոցի պողոտայում խորոված անելով եւ մի շարք այլ միջոցառումներով, որոնք կրում էին «Միտքդ վառ պահիր» խորագիրը:

2020 թվականին տոնը չնշվեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021-ին էլ այդ օրը համընկավ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, եւ որոշվեց այն նշել ապրիլի 25-ին։ Այդ օրը նշանավորվեց նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որպեսզի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչվեր։

Իսկ այս տարի հայտարարվել է համապետական շաբաթօրյակ։ Այլ միջոցառումների մասին երեկ իշխող թիմում տեղեկություն չունեին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում