Արտաքին 4 տարի առաջ - 10:04 30-04-2022

Binance կրիպտոբորսան արգելափակել է բարձրաստիճան ռուսաստանցիների հարազատների հաշիվները

Առևտրի ծավալով աշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսան հայտարարել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում արգելափակված հաշիվների թվում են բարձրաստիճան ռուսաստանցիների հարազատների հաշիվները։ Այս մասին հայտնում է Bloomberg՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Այսպիսով, արգելափակվել են Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի դստեր՝ Ելիզավետա Պեսկովայի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրյալ խորթ դստեր՝ Պոլինա Կովալևայի և «Ցարգրադ» հեռուստաալիքի սեփականատեր Կոնստանտին Մալոֆեևի որդու՝ Կիրիլ Մալոֆեևի հաշիվները։ . Նրանք բոլորն էլ ավելի վաղ հայտնվել էին Արևմուտքի պատժամիջոցների տակ՝ ուկրաինական պատերազմի պատճառով։
Binance-ի պատժամիջոցների բաժնի ղեկավար Չագրի Պոյրազը պարզաբանել է, որ Պեսկովայի հաշիվն արգելափակվել է մարտի 3-ին այն բանից հետո, երբ նա փորձել է հասանելիություն ստանալ կողմնակի բրոքերի միջոցով: Մարտի 11-ին ԱՄՆ իշխանությունները նրան ներառել են պատժամիջոցների ցուցակում։ Կովալևայի հաշիվն արգելափակվել էր մարտի 24-ին, նույն օրը, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց նրա նկատմամբ սահմանափակումների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան