Ներքին 4 տարի առաջ - 19:47 20-10-2021

Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը մեր հարցմանն ի պատասխան հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը.

«Այո, իրոք կալանք է դրված իմ բանկային հաշիվների վրա: Բայց թույլ տվեք չմեկնաբանել դա»,- ասել է Արզաքանցյանը:

Գործարարը նաև հաստատել է, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ «կրել են հերթական բնույթ»:

Գործարարից հետաքրքրվել էինք՝ նկատի ունենալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մի մասը վարչապետի աշխատակազմին նվիրելու նախատիպը, նման առաջարկի դեպքում որո՞նք կլինեն իր քայլերը, ինչին ի պատասխան նա պատրաստակամություն էր հայտնել՝ իր սեփականություն հանդիսացող ընկերությունների բաժնեմասերի մի մասը ևս նվիրաբերել կառավարությանը, եթե առաջարկը վերաբերի բոլոր ընկերություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով