Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:29 29-04-2022

Հիմա միայնակ եմ շրջելու ծաղրանկարով, տեսնեմ՝ ո՞վ բան կասի. Արա Զոհրաբյան

«Ազատագրական շարժման» անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը Կառավարության շենքի մոտ միայնակ բողոքի ակցիա էր անում։ Ոստիկանները կրկին պատ էին կազմել՝ խոչընդոտելու նրա խաղաղ ակցիային։ Զոհրաբյանը ոստիկանականներին ասաց, որ նրանք իրավունք չունեն խոչընդոտելու իր ազատ տեղաշարժի իրավունքը։

«Մենք արդեն երրորդ օրն է՝ ակցիա ենք իրականացնում կառավարության շենքի մոտ։ Մեր խնդիրը երկիրն ազատելն է ստից, կեղտից ու չարիքից։ Մեր բողոքի ակցիաները մի քանի խորագիր ունեն․ ախտահանում էինք կառավարության շենքը այլասերումից, երեկ պառակտման դեմ էինք պայքարում, այսօր էլ ստի դեմ ենք պայքարելու։ Առանց որևէ բան անելու իմ գործընկեր Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին։ Ես հիմա միայնակ շրջելու եմ կառավարության շենքի մոտ այս ծաղրանկարով, տեսնեմ՝ ո՞վ բան կասի»։

Ոստիկանները մոտեցան խաղաղ ակցիա իրականացնող Զոհրաբյանին՝ մի քանի անգամ փորձ անելով խոչընդոտել ակցիան իրականացնելու գործընթացը, սակայն նրանց չհաջողվեց դա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ առանց որևէ գործողություն անելու բերման էին ենթարկել «Ազատագրական շարժման» անդամ Վահագն Չախալյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող