Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:07 29-04-2022

Մինչ ակցիայի սկսվելը՝ Չախալյանին ոստիկաններն առևանգեցին. Նաիրի Հոխիկյան


«Ազատագրական շարժման» անդամները այսօր իրազեկման ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դեմիաց։ Սակայն ակցիան դեռ չսկսված՝ շարժման անդամ, ակցիայի կազմակերպիչ Վահագն Չախալյանին մեքենայից դուրս գալուց հետո անմիջապես բերման են ենթարկել։ Oragir.news-ի հետ զրույցում շարժման անդամ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ այսօր կրկին խաղաղ ակցիա էին ցանկանում իրականացնել, սակայն, ինչպես նախորդ օրերին, այսօր ևս Վահագն Չախալյանին, այս անգամ առանց որևէ բան անելու, բերման ենթարկեցին։

«Այսօր տարբերվում էր նախորդ օրերից նրանով, որ առանց որևէ գործողություն անելու՝ ոստիկանները որոշեցին բերման ենթարկել Չախալյանին և շարժման ևս մի քանի մասնակցի։ Մենք, միևնույնն է, երեկոյան էլ շարունակելու ենք մեր բողոքի ակցիան, որը կրում է «Վերջ ստին» խորագիրը։ Առանձնացնելու և հրապարակելու ենք այն երեք մեծագույն ստերը, որոնք Փաշինյանն ասել է իր կառավարման տարիներին»։

Հիշեցնենք, որ նախորդ օրերին ևս շարժման անդամներին բերման էին ենթարկել հայհոյանքներով և ծեծկռտուքներով՝ չթողնելով իրականացնել խաղաղ ակցիա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում