Մամուլ 4 տարի առաջ - 08:20 29-04-2022

Ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի. նոր լիդերներ են ասպարեզ գալու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու է Հանրապետության հրապարակում։Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիրներն այդ օրը հավաքվածներին սովորականի պես տուն չեն ուղարկելու եւ անհնազանդության նոն-ստոպ պայքարի կոչ են անելու, փորձելու են կաթվածահար անել բնականոն կյանքը եւ այդպիսով հասնել իշխանությունների հրաժարականին, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ եթե խաղաղ փողոցային պայքարի այս փուլն ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի, որն առայժմ չեն գաղտնազերծում: Ի դեպ, ընդդիմության առաջատարներն անգամ տվյալ օրվա անելիքների ողջ ծավալի մասին պատկերացում չունեն` ամեն մեկն իր անելիքի մասով է տեղեկացված: Մեզ ասացին, որ պայքարի նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու, որոնք առայժմ սպասում են դեպքերի զարգացումներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով