Ներքին 4 տարի առաջ - 23:37 28-04-2022

Այսօր փողոց դուրս եկած հազարավորները իրենց պահում են առավել քան համեստ ու քաղաքակիրթ․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Լավն ու վատը, ընդունելին և անընդունելին, վերջապես՝ ազգայինն ու ապազգայինը տարբերակվում են զուգահեռների կամ համեմատությունների միջոցով...

Զուգահեռում եմ ուղիղ 4 տարի առաջ և այս օրերին Երևանի փողոցներում կատարվածն ու կատարվողը և համոզվում, որ, եթե երեկվա «ընդդիմադիրները»՝ լինելով ոչ թե Հայրենիքի համար ինչ-որ բան արած, այլ պարզապես, օտարերկրյա գրանտներից սնված թափթփուկների հայրենակործան խմբակ, իրենց գործողություններում անհամեմատ ավելի սանձարձակ ու լկտի էին, ապա այսօր փողոց դուրս եկած այն հազարավորները, ովքեր Հայրենիքի համար արդեն հասցրել են ինչ-որ բան անել, այդ թվում՝ նաև մարտադաշտում, իրենց պահում են առավել քան համեստ ու քաղաքակիրթ...

Հասու կլինի, արդյո՞ք, վերջիններիս գիտակցված ու ազգակենտրոն պահվածքն այնպիսիներին, ինչպիսիներն իշխանության եկան ստով ու դագաղներով ... Իմ կարծիքով՝ ոչ, իսկ ձե՞ր...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում