Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:59 28-04-2022

Երեկ ինձ առևանգել էին՝ ոստիկաններին թուրք անվանելու համար. Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժման» անդամները արդեն երկու օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարներին բերման ենթարկելուն և իրեն առևանգելուն։

«Երեկ ինձ, կարելի է ասել, առևանգեցին ոստիկաններին թուրք անվանելու համար։ Այո՛, ես չեմ ժխտում , նրանք թուրք են։ Բանկային քարտ, մեքենայի բանալիներ․ իրենց մոտ է, վերցրել են։ Արդեն երկրորդ օրն է՝ իրականցնում ենք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան։ Երեկ, ինչպես գիտեք, մեր ակցիան կիսատ մնաց, որովհետև շարժման անդամներին բերման ենթարկեցին։ Մենք կուսակցության անդամներ չենք, ուղղակի հանրային գործիչներ ենք, մասնագետներ, ովքեր մտածում են իրենց երկրի ու ապագայի մասին։ Եթե համախմբվենք գաղափարի շուրջ, ապա կկարողանանք հասնել վերջնարդյունքի»։

Հիշեցնենք, որ երեկ շարժման անդամներին կրկին խոչընդոտեց ոստիկանական սյունը, որը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։



Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող