Մամուլ 4 տարի առաջ - 08:31 28-04-2022

Ինչու է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։

Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․

«Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ եւ ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետեւանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին եւ մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող