Ներքին 4 տարի առաջ - 16:06 27-04-2022

Կարմիր բերետավորի դեմ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում

Կարմիր բերետավորը (անձը ճշտվում է) բռունցքի մի քանի հարվածով դիտավորյալ կոտրել է քաղաքացու մեքենայի դիմապակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով նաև լուսանկար է հրապարակել:

«Ոստիկանությունը պարտավոր է հրատապ կասեցնել այդ բերետի պաշտոնավարումը և այդ մասին հայտնել հանրությանը»,-նշել է նա:

Լրագրողների հետ զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ հարվածողը ոստիկան էր. «Ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից ջարդեց: Իրազեկման ակցիա ենք անում, ճանապարհ ենք փակում: Բռունցքով է հարվածել: Մոտ 7-8 հոգի սկսեցին հարվածել մեքենայիս, այդ հարվածներից մեկով ջարդեցին դիմապակին: Ամբողջ կադրերը կան, ու իրենք էլ ընդունեցին, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։

Քիչ առաջ մեզ հայտնեցին, որ կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում։

Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով