Ներքին 4 տարի առաջ - 13:14 21-06-2022

Գալեյանների վերաբերյալ քրգործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից․ փաստաբան

Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի, լծվել է 44-օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հավելում է․ «2022թ․ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև քննչական կոմիտեում քննվող քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։

Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից և տեղափոխվում քննչական կոմիտե։
Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։

Պատկերացնում ե՞ք՝ Գալեյանների վերաբերյալ քրեկան գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով