Արտաքին 4 տարի առաջ - 13:55 27-04-2022

«Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստան և Բուլղարիա գազամատակարարումը

«Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ այդ երկրների կողմից վառելիքի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Ընկերությունը նաև զգուշացրել է, որ երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցման համար մատակարարումները այդ ծավալով կկրճատվեն։
Ավելի վաղ Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է երկրին գազի դիմաց վճարել պայմանագրին հակասող պայմաններով՝ դրանով «զգալի ռիսկեր» ստեղծելով Բուլղարիայի համար, այդ թվում՝ վճարումներ կատարել՝ առանց ռուսական կողմից գազի մատակարարումների։
Ե՛վ Լեհաստանը, և՛ Բուլղարիան ներառվել են ոչ բարեկամական երկրների ռուսական ցուցակում, որոնք պարտավոր են վառելիքի համար վճարել ռուբլով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»