Արտաքին 3 տարի առաջ - 22:45 16-11-2022

Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բուլղարիա

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա։ Այս մասին տեղեկացնում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Ջուանշեր Բուրչուլաձեն կմասնակցի Հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Բացի այդ նա մի շարք հանդիպումներ կունենա իր օտարերկրյա գործընկերների հետ։

Ջուանշեր Բուրչուլաձեն կհանդիպի Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նկատենք, որ սա 2022 թվականին այս ձևաչափով Բուլղարիյում անցկացվող երկրորդ հանդիպումն է։ Հանդիպման ընթացքում պաշտոնյաները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին մասնակիցները համատեղ հայտարարությամբ հանդես կգան։

Հարավարևելյան Եվրոպայի նախարարական նիստի նպատակն է ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության խթանման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման նպատակով։ Բացի Վրաստանից, նախարարական կազմի անդամներ են՝ Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Հյուսիսային Մակեդոնիան, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, Սլովենիան, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան և Չեռնոգորիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում